Լեհաստանի հետախուզական գործակալություն
Արտաքին տեսք
Լեհաստանի հետախուզական ծառայություն Agencja Wywiadu | |
---|---|
Տեսակ | foreign intelligence service? |
Երկիր | |
Իրավասություն | Լեհաստանի վարչապետ |
Ստեղծվել է | 2002 թվականի հունիսի 29 |
Գլխամաս | Լեհաստան, Վարշավա |
Միրջին թվակազմը | գաղտնի է |
Նախորդող ծառայություն | Պետական պահպանության վարչություն |
Ղեկավար | Բրիգադային գենեռալ Մացեյ Հունյա |
Նախագահ | Piotr Krawczyk? |
Կայք | aw.gov.pl |
Հետախուզական ծառայություն (լեհ.՝ Agencja Wywiadu, AW), Լեհաստանի Հանրապետության հետախուզական ծառայություն, ստեղծվել է 2002 թվականին Պետական պահպանության վարչության լուծարումից հետո, որը բաժանվել էր Ներքին անվտանգության գործակալությունից (ՆԱԳ)։ Գործակալության ներկա ղեկավարն է բրիգադային գեներալ Մացեյ Հունյան[1]։
Գործառույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործակալության գործունեությունը իրականացվում է միայն Լեհաստանի Հանրապետության տարածքում։ Գործակալությունը երկրի տարածքում կարող է իրականացնել սահմանափակ ծավալով գործողություններ։ Գործակալության գործառույթների մեջ է մտնում՝
- ինֆորմացիայի ստացումը, վերլուծությունը, մշակումը և փոխանցումը, որը կարող է կարևոր դեր ունենալ Լեհաստանի Հանրապետության անվտանգության և արտաքին քաղաքականության, ինչպես նաև տնտեսական ներուժի համար
- Լեհաստանի Հանրապետության անկախությանն ու անձեռնմխելիությանը սպառնացող վտանգների բացահայտումն ու հակազդումը
- Լեհաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց և դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգության ապահովումը օտարերկրյա հատուկ ծառայություններից
- գաղտնագրություն պաշտպանության ապահովումը լեհ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսությունների, ինչպես նաև դիվանագիտական փոստի համար
- միջազգային ահաբեկչության, էքստրեմիզմի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարը
- անօրինական զենքի, զինամթերքի և պայթուցիկ նյութերի, թմրանյութերի, հոգեմեդ նյութերի, տեխնոլոգիաների և ծառայությունների անօրինական վաճառքի դեմ պայքարը, որը վտանգ են ներկայացնում պետության անվտագության համար
- պայքարը զանգվածային ոչնչացման զենքերի տարածման դեմ
- սպառնալիքի բացահայտումը և վերլությունը, որոնք առաջանում են մոլորակի անկայուն շրջաններում
- Ռադիոէլեկտրոնային հետախուզության կառավարումը[2]։
Կազմակերպական կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս պահին գործակալությունը ունի հետևյալ ստորաբաժանումները
- 1-ին բյուրո
- 2-րդ բյուրո
- 3-րդ բյուրո
- 4-րդ բյուրո
- 5-րդ բյուրո
- 6-րդ բյուրո
- 7-րդ բյուրո
- 8-րդ բյուրո
- 9-րդ բյուրո
- 10-րդ բյուրո
- Ուսումնական կենտրոն
- Իրավական դեպարտամենտ
Բացի այդ АW գործակալության ղեկավարը իրավունք ունի ստեղծել ինչպես ժամանակավոր, այնպես էլ մշտական նոր ստորաբաժանումներ[3]։
Հետախուզական գործակալության ղեկավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գործակալության ղեկավար՝ բրգադային գեներալ Հունյա Մացեյ
- Ղեկավարի տեղակալ՝ գնդապետ Պավել Վոզնյակ
- Ղեկավարի տեղակալ՝ փոխգնդապետ Մարկ Յուշակ
- Ղեկավարի տեղակալ՝ փոխգնդապետ Մարեկ Ստեմպեն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Brigadier General Maciej Hunia». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Object of Activity and Tasks of the Foreign Intelligence Agency». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Organizational structure of the Foreign Intelligence Agency». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.